Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսն անանուն զանգ են կատարել և խաբել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին պրանկեր Վովանը հայտնել է թվիթերի իր էջում:
Ինչպես գրում է RT-ն՝ նա YouTube-ի իր ալիքում տեղադրել է հեռախոսազրույցի ձայնագրությունը: Թվիթերի իր էջում պրանկերը գրել է, որ ինքը ներկայացել է որպես Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ, իսկ Լեքսուքը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո:
Սակայն փորձագետները կարծիք են հայտնում, որ ձայնագրությունը վստահություն չի ներշնչում, այն կարող է կեղծ լինել: