«Ըստ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված Հայաստանի 2012թ. առաջընթացի մասին զեկույցի` առաջընթաց է գրանցվել Հայաստանի համար կարեւորագույն գրեթե բոլոր ոլորտներում»:
Երեւի հարկ է հերթական անգամ ԱԱԽՔ-ին հիշեցնել, որ կարեւորագույն գրեթե բոլոր ոլորտներում առաջընթաց լինելու դեպքում երկրից այսպիսի մեծ ծավալների արտագաղթ չի լինում, աղքատության տոկոսը չի նվազում, գնաճն էլ կոմպենսացվում է: Մարդիկ կան, որ դեռ միամտաբար կարծում են, թե իրենց պոպուլիստական ճառերն այսօր էլ արժեք ունեն, ու կգտնվեն այդ խոսքերին հավատացողներ: Եվ քանի դեռ կան նման պաշտոնյաներ, այս երկրում երբեք առաջընթաց չի գրանցվի: Մեջբերումներ անելիս էլ գոնե կարելի էր այնպիսի բան մեջբերել, որը հավատ կներշնչեր, այլ ոչ թե Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցը: