
«Ո՞վ է Ձեզ ասել «գրանտ» բառը: Դե տարբեր պետություններ, տարբեր միջազգային կազմակերպություններ դրամաշնորհներ են տալիս, սա էլ համարենք այդպիսի դրամաշնորհ»:
Ներողություն, իսկ դրամաշնորհը եւ գրանտը տարբե՞ր բաներ են: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն իր մտքի փայլատակումներով այս անգամ գերազանցեց նույնիսկ Գալուստ Սահակյանին: Իսկ հիմա հիշեցնենք Գ. Մինասյանին, թե ով է ասել «գրանտ» բառը: Այն եղել է իր իսկ սիրելի կառավարության (նաեւ ՌԴ) տարածած հաղորդագրությունում. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն կիրառել գրանտային բաղադրիչի տեսքով…»: Նաեւ օրերս էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էր ասել. «…բանակցում են ռուսական կողմի հետ, որ գրանտային միջոցներ տրամադրվեն»: