![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/sahman4.jpg)
Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից “ԻՍՏԻԳԼԱԼ” տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն