Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտի օրը կփոխվի. Ֆյուրի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած որ նախնական համաձայնություն կար աշխարհի նախկին չեմպիոն ծանրքաշային Վլադիմիր Կլիչկոյի (64-4, 53 КО) և WBO/WBA տիտղոսները կրող բրիտանացի Թայսոն Ֆյուրիի 25-0, 18 КО) մենամարտի օրվա վերաբերյալ, սակայն, ամենայն հավանականությամբ, մարտը կհետաձգվի:

«Հիմա ոչինչ չգիտեմ: Ոչ էլ ամսաթիվն է հայտնի: Կարծում եմ` կմենամարտենք ամռանը, քանի որ ես դեռ չեմ էլ սկսել մարզումները: Մոտ ապագայում, դժվար թե, մարտը կայանա»,- World Boxing News-ին ասել է Ֆյուրին:

fyuri

Ավելի վաղբրիտանական հայտնի The Daily Star պարբերականը հայտնել էր, որ ռևանշ-մենամարտը տեղի կունենա մայիսի 7-ին:

Կայքը նաև հիշեցնում է, որ հաջորդ ամիս Կլիչկոն կդառնա 40 տարեկան:

klichko fyuri




Լրահոս