Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ ստանձնել է 2016 թվականի հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած 21-ամյա Անզոր Կարապետյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 2016թ. փետրվարի 6-ին Ա. Կարապետյանի պապիկը` Բ. Կարապետյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և մասնակցում է քրեական գործի շրջանակներում կատարվող հարցաքննություններին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Միաժամանակ Ա. Չատինյանը որպես փաստաբան մասնակցում է Անզոր Կարապետյանի ընտանիքի անդամների հարցաքննություններին. վերջիններս Ա. Կարապետյանին առաջադրված մեղադրանքի գործով հանդիսանում են վկաներ: