Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր` երգչուհի Անգելինա Գասպարյանի ծննդյան 11-ամյակն էր:
Իսկ ահա այսօր երեւանյան ռեստորաններից մեկում ընկերներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչներն Անգելինային կշնորհավորեն ոչ միայն ծննդյան 11-ամյակի, այլեւ նրա առաջին` «My name is Angel» ձայնասկավառակի ու տեսասկավառակի շնորհանդեսի առթիվ: Երգչուհու պրոդյուսեր Քնարիկ Սասունյանի խոսքով` այսօր Անգելինայի համար շատ կարեւոր օր է. բացի նոր ձայնասկավառակի շնորհանդեսից, փոքրիկ համերգային ծրագիր է լինելու, Անգելինան երգելու է արդեն իսկ սիրված երգերն ու զուգերգերը Միհրան Ծառուկյանի եւ Սոֆի Մխեյանի հետ:
ՄԻ ՔԱՆԻ ԱՌԻԹ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ