ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս մամուլից տեղեկացա, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գիտական թեզ է պաշտպանել ու դարձել գիտությունների թեկնածու: Հետաքրքիր է իմանալ, թե ինչի մասին է թեզը:

Արամայիս Ասլանյան (66 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող «Քաղաքական գիտություններ եւ միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող խորհրդի՝ 2012թ. դեկտեմբերին կայացած հատուկ նիստում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ բանակաշինության արդի խնդիրներին եւ ՀՀ պաշտպանական համակարգի զարգացման հեռանկարներին նվիրված թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքներով հայցորդին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի «Հայկական բանակ» եւ «Աշխատանքային տետրեր» ռազմագիտական հանդեսներում 2009-2012թթ. հրապարակվել է պաշտպանական բարեփոխումների քաղաքականության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հեղինակած 9 գիտական հոդված:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե գովելի է, որ ՀՀ պաշտպանության նախարարը կարողանում է իր աշխատանքը համատեղել գիտական աշխատանքների հետ: Բայց հաշվի առնելով  բանակում առկա բազմաթիվ խնդիրներն ու մեկը մյուսին հաջորդող աղմկահարույց սպանությունները՝ համաձայնե՛ք, որ թեկնածուական ատենախոսությունն ու գիտական աստիճան ստանալը կարող էին սպասել:




Լրահոս