Մյունխենում կայացել են Սիրիայի հարցով բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 4 ժամից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գերտերությունների ներկայացուցիչները Սիրիայի հարցով համաձայնության են հասել, սակայն, ինչպես գրում է The Telegraph-ը, խաղաղության հաստատման մասին դեռևս վաղ է խոսել:
Համաձայնագրին համապատասխան՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն շաբաթվա ընթացքում, ինչպես նաև կշարունակվի մարդասիրական աջակցության տրամադրումը:
Առաջարկված հրադադարի ռեժիմը չի անդրադառնա ԻՊ ջիհադիստների և այլ զինված խմբավորումների վրա: Ընդ որում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ավիահարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:
Ինչպես գրում է պարբերականը՝ ներկա պահին ո՛չ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ո՛չ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չեն կարող հրադադարի ռեժիմ երաշխավորել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան