
Սյունիքի նախկին մարզպետ Սուրկ Խաչատրյանի մերձավորները հեոախոսագանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին Սուրիկ Խաչատրյանի՝ 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու հաճար: Այս մասին այսօրվա համարում գրում է “Առավոտ” օրաթերթն ու հավելում. “Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաև եղել են մի քանի հանդիպումներ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել՝ սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես՝ սյունեցիներին և հատկապես գորիսեցիներին”,- “Առավոտ”-ին ասել է Գորիսի նախկին քաղաքապետը:
Մանրամասները՝ “Առավոտ”-ի այսօրվա համարում