Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության հարցը: Մինչ այդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը: Իսկ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ կքվեարկի երեքի օգտին էլ:
Ի վերջո, Զարուհի Փոստանջյանի օգտիվ քվեարկեց 5 կողմ : Նարեկ Ալոյանը ստացավ երկու կողմ ձայն, իսկ ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանը` 7 կողմ և 4 դեմ ձայներ: Ի վերջո, Արման Թաթոյանը կառաջադրվի Ազգային ժողովին որպես ՄԻՊ թեկնածու:
Մանրամասները ` ArmLur.am-ի տեսանյութում.