Հրաձգության Եվրոպայի առաջնությունն այս անգամ հյուրընկալելու է Հունգարիայի Գիոր քաղաքը:
Ինչպես ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, Եվրոպայի առաջնությանը մեր երկիրը կներկայացնի 14 մարզիկ` երիտասարդների տարիքային խմբում 7 հրաձիգ և մեծահասակների խմբում նույնպես 7 մարզիկ:
Մեծահասակներ` Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր,Սուրեն Բերյան, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան (հրացան), Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան (ատրճանակ):
Երիտասարդների տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը (հրացան), Զավեն Իգիթյանը (ատրճանակ), Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Խաչատրյանը, Շանթ Սարգսյանը և Գառնիկ Մինասյանը (վազող թիրախ):
Թիմը կգլխավորեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և Անդրանիկ Այվազյանը:
Հրաձգության Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 22-28-ը:
ՀԱՕԿ լրատվության բաժին