Ժամանակ. Սուրեն Խաչատրյանը վերադառնալու հույս ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը։ Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. ,Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը որոշել է ձգել այդ հարցը։ Առայժմ Սյունիքը կղեկավարի մարզպետի  պաշտոնակատար Արա Դոլունցը։
Ինչպես տեղեկացրել ենք, Սուրեն Խաչատրյանն իրեն այլ պաշտոնում չի պատկերացնում եւ հույս ունի նախաքննության ավարտից եւ իր տան մոտ կատարվածը ինքնապաշտպանություն ներկայացնելուց հետո վերադառնալ պաշտոնին, հույս ունի այս անգամ էլ մի կերպ պրծնել։ Մյուս կողմից, մեր տեղեկություններով, իշխանության մեջ լուրջ հակադրություն կա դեպքերի նման զարգացմանը, եւ թերեւս պատահական չէ, որ մամուլում ի հայտ են գալիս  Սուրեն Խաչատրյանի հինն ու նոր մեղքերը”,- գրում է “Ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս