Ժողովուրդ. Ծառուկյանի սենյակում գաղտնալսող սարք կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահական ընտրություններից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նրա աշխատասենյակում, տարաբնույթ խոսակցություններ սկսվեցին տարածվել: Հանդիպումից հետո Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե Ծառուկյանն իրեն ասել է, որ երբեք դուրս չի գա իշխանության դեմ, իսկ Ծառուկյանի կողմնակիցներն էլ հրապարակեցին, թե Հովհաննիսյանը գումար է խնդրել ԲՀԿ առաջնորդից: 
Ի վերջո, ի՞նչ են զրուցել այդ օրը: “Ժողովուրդ”-ը փորձել է հարցի պատասխանը ստանալ Ր. Հովհաննիսյանի հետ այդ օրը հանդիպման գնացած ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից: Նրա խոսքով՝ այն, ինչ խոսվել է, հրապարակային է եղել, բայց “գոտկատեղից ներքև հարվածնե այն էր, որ “մարդիկ առանց զգուշացնելու ձայնագրել են”. “Մենք սովորություն չունենք ձայնագրել հանդիպումները, առավել ևս՝ առանց նախազգուշացնելու: Դրա համար այդ ձայնագրությունը չունենք”:
Փաստորեն, Ծառուկյանի սենյակում գաղտնալսող սարք կա, ու ցանկացած հանդիպում ձայնագրվում է, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հրապարակվում:

Հարցազրույցը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում:




Լրահոս