
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ադմինիստրացիան արձագանքել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի զանգին. փոխանցում է ren.tv-ն:
«Ես ոչինչ չեմ լսել այդ զանգի մասին: Նախագահին զանգելն այդքան հեշտ չէ: Կարծում եմ, որ դա կեղծ է, քանի որ նման բանակցությունների համար օգտագործվում են հատուկ ալիքներ, և հատուկ գործընթացներ են տարվում»,-հայտնել են Էրդողանի ադմինիստրացիայում:
Ավելի վաղ պրանկերները հայտնել էին, որ զանգել են Էրդողանին Պորոշենկոյի և Յացենյուկի անունից: