Ինչպես են Կարեն Ճշմարիտյանին Եվրոպայում թալանել. նա քնած է եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպա կատարած վերջին այցելության ժամանակ բավականին տհաճ պատմության մեջ է ընկել. Լյուքսեմբուրգից Բրյուսել ուղևորվելիս Կարեն Ճշմարիտյանին թալանել են: Ըստ լուրերի՝ չարագործները ճանապարհին գողացել են նախարարի պայուսակը, որի մեջ են եղել նրա բոլոր փաստաթղթերը և դրամապանակը:

Այս օրերին ընթերցողների մոտ բազմաթիվ հարցեր են ծագել, մասնավորապես, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել թալանվելու պահին Կարեն Ճշմարիտյանը, վազե՞լ է արդյոք եվրոպացի հանցագործների հետևից և, ի վերջո, ինչպես են նրանք հաջողացրել «եվրոպաներում կռված» նախարարին թալանել:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել տեղի ունեցածի մանրամասները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գողերի զոհ դարձած Կարեն Ճշմարիտյանը թալանի պահին ոչ թե որևէ քայլ չի ձեռնարկել կամ դիմադրել, այլ պարզապես ի վիճակի չի եղել կանխել դա. նախարարը քնած է եղել: Գնացքով մի քաղաքից մյուսն ուղևորվելիս նախարարը քուն է մտել, իսկ մինչ այդ իր գլխավերևում գտնվող կախիչից կախել է պիջակն ու պայուսակը: Այս ընթացքում էլ, ըստ ամենայնի, չարագործներն արել են իրենց սև գործը: Իհարկե, Կարեն Ճշմարիտյանը ո՛չ կորել է և ո՛չ էլ փողոցում մնացել:

Հ.Գ. 2016-ը նախարար Կարեն Ճշմարիտյանի համար, կարծես, կորուստներով լի տարի է. Եվրոպայում ձեռքից դրամապանակը վերցրին, Հայաստանում՝ պորտֆելը:




Լրահոս