
Երևանի քաղաքապետարանը երեկ պատասխանև է “Հայկական ժամանակ”-ի գրավոր հարցմանը, որից ակնհայտ է դառնում, որ քաղաքապետարանը չի պահանջելու Փակ շուկայի սեփականատիրոջից՝ հուշարձան այդ շենքը բերել նախկին տեսքի:
Փակ շուկան, ինչպես հայտնի է, սեփականության իրավունքով պատկանում է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որն էլ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ի հեճուկս հանրային բողոքներին, ձեռնամուխ է եղել հուշարձանը ձևախեղելու գործին:
Մանրամասները “Հայկական ժամանակ”-ի այսօրվա համարում