«Նոր Հայաստանի»-ի պատվիրակությունը հանդիպումներ է անցկացնում Ռուսաստանի դեսպանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի պատվիրակությունը հանդիպումների շարք է անցկացնում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված պետությունների դեսպանությունների հետ՝ Ճակատի քաղաքական պլատֆորմը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելու նպատակով:

Վերը նշված ծրագրի շրջանակներում 2016 թ. փետրվարի 12-ին «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամներ Հմայակ Հովհաննիսյանը, ը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության փոխդեսպան Անդրեյ Իվանովի և դեսպանության առաջին քարտուղար, դեսպանության քաղաքական հարցերով խմբի ղեկավար Ալեքսանդր Վասիլևի հետ:
Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկուստեք օգտակար քննարկման առթիվ և համաձայնել են շարունակել շփումները նաև առաջիկայում:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»




Լրահոս