Հրապարակ. Ո՞րն է ֆինանսների նոր նախարարի կարիերայի հաջողության գրավականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը դժվարանում է պատասխանել, թե որն է իր կարիերայի հաջողության գրավականը: Երեկ “Հրապարակ” օրաթերթի թղթակցի նշված հարցին նա զարմացած հակադարձել է. “Իսկ Դուք կարծում եք, որ ես հաջո՞ղ կարիերա ունեմ”: Աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ֆինանսների նախարար նշանակվելն իջեցո՞ւմ է: Եթե անկում է, ապա ինչո՞վ էր պայմանավորված: “Ոչ անկում, ոչ վերելք, կյանք է, մի օր այստեղ եմ աշխատելու, մի օր՝ մեկ այլ տեղ”: 
Իսկ վարչապետի պես քավոր ունենալու գործոնը քանի՞ տոկոս դերակատարում ունի իր առաջընթացի գործում: “Գիտեք ինչ, այն, որ վարչապետն իմ քավորն է, չեմ թաքցնում, բայց նաև ուզում եմ նշել, որ իմ կարիերայի աճը, որը Դուք նկատել եք վերջերս, սկսվել է շատ ավելի վաղ, քան որ վարչապետը եղել է իմ քավորը”,- պատասխանել է Դավիթ Սարգսյանը՝ ընդգծելով, որ վարչապետը քավոր-սանիկական հարաբերություններով որոշումներ չի կայացնում: 
Շարունակությունը` “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս