![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/223.jpg)
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ճանաչվել է իսպանական Պրիմերայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Նախորդ ամսվա ընթացքում արգենտինացին 5 հանդիպման է մասնակցել և հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Գրանադա»-ի դեմ խաղում, ինչպես նաև գոլեր է խփել «Ատլետիկի», «Ատլետիկոյի» և «Մալագայի» դեմ հանդիպումներում:
Նշենք, որ Մեսսին այս մրցանակը ստանում է առաջին անգամ: