
Այս պահին Սերժ Սարգսյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում:
Հիշեցնենք, որ երեկ լրացել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը:
Ի դեպ, ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ Սերժ Սարգսյանին ուղեկցում է գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Գեորգի Կուտոյանը: Վերջինիս անունը շրջանառվում է որպես ԱԱԾ տնօրենի հավանական թեկնածու:
Այս ընթացքում մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գորիկ Հակոբյանը մնալու է ԱԱԾ-ում, սակայն` այլ աշխատասենյակում: