Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց բացահայտված մի հանցագործության մասին, ըստ որի, “Հայբիզնեսբանկի” աշխատակցուհիներից մեկը կեղծ փաստաթղթերով խոշոր գումարներ է յուրացրել բանկից: Գործը այդ ժամանակ քննում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը, ապա այն տեղափոխվեց Երևանի կենտրոնի ոստիկանություն, իսկ այժմ քննում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչականը:
“Հայկական ժամանակ”-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ բանկի նախկին աշխատակցուհին իր ցուցմունքներում բազմիցս նշել է, որ գումարները իրեն պետք են եղել ՀՀ մարզային ոստիկանապետներից մեկին ունեցած պարտքը շտապ փակելու համար, այլապես իր ընտանիքին վտանգ էր սպառնում: Ոստիկանությունում, սակայն, նրա տված այդ ցուցմունքները չեն արձանագրել: Հայտնի չէ. Թե ԱԱԾ քննչականում այդ ցուցմունքը արձանագրվել է, թե ոչ:
Շարունակությունը “Հայկական ժամանակ”-ի այսօրվա համարում