Աթենքի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ֆերմերների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական կոշտ քաղաքականության դեմ բողոքող ֆերմերները հարձակում են գործել գյուղատնտեսության նախարարության շենքի վրա, փոխանցում է Kathimerini-ն:

Ցուցարարները քարեր են նետել շենքի վրա:

Ոստիկաններն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել ֆերմերների դեմ:

Ցուցարարները դժգոհ են, որ Եվրամիությունը ստիպել է Հունաստանի կառավարությանը նվազեցնել կենսաթոշակները և նոր հարկեր սահմանել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս