ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.amարդեն հայտնել է, որ այսօր Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ում է եղել: Տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր երեկ: Եվ այսօր արդեն ԱԱԾ-ն նոր տնօրեն ունի:

Հայաստանի նախագահի հրամանագրով` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանգրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Գեորգի Կուտոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:




Լրահոս