Երեկ՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում “Mercedes” մակնիշի՝ 35 UV 867 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհին՝ կամուրջի վրա, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով հայտնվել երկաթգծի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի հրշեջ-փրկարարները ու քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իր տեղեկություններով նշված ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 23-ամյա Ռաֆիկ Պողոսյանի անվամբ, իսկ թե նա է եղել ղեկին, թե՝ ոչ, ոստիկանությունը պարզում է:
Mercedes-ը կամրջից 10 մետր թռել է եվ հայտնվել երկաթգծի վրա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ