
Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ “Արզնի” թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են տարածքի սահմանազատման աշխատանքներ: Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ ԶՈՒ սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են հայտնաբերված արկը: