Ով է Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետը և ինչ ճանապարհ է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունն այսօր նոր պետ ունեցավ: 70-ամյա Գորիկ Հակոբյանին Սերժ Սարգսյանի հրամանագրով փոխարինեց օրերս գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Գեորգի Կուտոյանը: Իսկ ով է ղեկավարելու ողջ երկրի անվտանգությունն ապահովող կարևորագույն կառույցը:

Գեորգի Կարենի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30­-ին Երևանում:

georgi-kutoyan-600x400

2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):

2002­-2010թթ. դասավանդել է Հայ­Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:

2005­-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի
դատախազ:

2006-­2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-­2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:

2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-­2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

2011-­2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնը:

2011­-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17­-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

1998-­2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով: Արդարադատության առաջին դասի խորհրդական է: Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

12.02.2016 Գեորգի Կուտոյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:




Լրահոս