Փետրվարի 12-ին, խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի մրցույթին ընդառաջ, գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցմանն առնչվող հարցերի վերաբերյալ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը խորհրդակցության է հրավիրել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին:
Կոմիտեի նախագահը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենին հանձնարարել է բացառել գույքի որևէ օտարում, կազմել իր սպասարկման տարածքում շահագործվող, սակայն ընկերության հաշվեկշռում չգտնվող գույքը, ինչպես նաև՝ ՓԲԸ-ի կողմից չշահագործվող, բայց հաշվեկշռում առկա գույքը: Հաշվառման է ենթակա նաև ընկերության հաշվեկշռում գտնվող շարժական, գրասենյակային, պահեստավորված գույքը:
Քննարկվել են ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև կառավարչի պայմանագրի երկարացմանն առնչվող հարցեր:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե