
Հունիսի 12-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւան քաղաքի Արգիշտի փողոցի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Բաբաք Զ.-ն, որն այդ երկրի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախություն կատարելու մեղադրանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Բաբաք Զ.-ին հայտնաբերելու մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ՝ հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար: Բաբաք Զ.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ: