
Վլադիմիր Գասպարյանի կողմից Ճանապարհային ոստիկանների ձեռքը կտրելու զգուշացումը կյանքի է կոչվում: ArmLur.am-ի տեղեկություններով` ՃՈ երկու ծառայող ազատվել են: Նրանք փողոցներում ծառայություն իրականացնող տեսուչներ են:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ ազատման պատճառներ չնշելով: Միայն բացատրեցին, որ դա արվել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով եւ պետք է դիտարկել ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների տիրույթում: