
“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, հունիսի 14-ին, ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին թաղամասի, Գ.Զոհրաբի, Չուխաջյան փողոցների, Գ.Հասրաթյան 25/2, 25/4 շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: