Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Էդիկի Ղուկասյանի կողմից բազմաթիվ քաղաքացիներից փոխառությամբ ձեռք բերած դրամական միջոցներն իր տնօրինած գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում շրջանառելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և այլ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն քաղաքացիները, ովքեր տուժել են Արտակ Էդիկի Ղուկասյանի գործողություններից՝ փոխառությամբ գումարներ են տրամադրել վերջինիս, նրա նկատմամբ ունեն գումարային պահանջ, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն ( հեռ.՝ 51-16-09):