«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Կրթության նախարարությունում սպասողական վիճակ է, նախարարի որոշ օգնականներ, խորհրդականներ արդեն ազատման դիմումներ են գրել, բայց աշխատակազմը սրտատրոփ սպասում է «հին-նոր» նախարարին։ Չնայած զգուշացվել է, որ կադրային ջարդ չի լինելու, բայց չինովնիկական տառապանքը փորձ ունի։ Այստեղ փոխնախարարի 1 թափուր հաստիք կա, Աշոտյանի ժամանակ ընդամենը 2 փոխնախարար է եղել։ Թափուր է նաև աշխատակազմի ղեկավարի հաստիքը. Մհեր Ղազարյանի մահվանից հետո թեև ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն քաղծառայության մրցույթը կայանալու է մարտին։ ԿԳՆ-ում խոսում են, որ կնշանակվի ՀՅԴ-ական նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: