![](https://armlur.am/wp-content/uploads/2015/01/levon-ter-petrosyan1.jpg)
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր Հայաստան է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բուժման նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել հունվարի 12-ին։ Տեր-Պետրոսյանի մոտ հայտնաբերվել էր աղիքային քաղցկեղ։
Առաջին նախագահը, հիշեցնենք, վիրահատության էր ենթարկվել Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում։ Հետվիրահատական ստուգումից հետո բժիշկները վստահեցրել էին, որ նրա կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։