Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը վերջապես կտեղադրվի. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որի մասին խոսվում էր շուրջ մեկուկես տասնամյակ, այս տարի վերջապես տեղադրվելու է մայրաքաղաքում։ Նախնական որոշմամբ՝ բացումը կլինի ապրիլի 12-ին։

Տեղեկությանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Նա ասել է, որ Կարեն Դեմիրճյանի քանդակը պատվիրվել է Տիգրան Արզումանյանին, և այն արդեն 80 տոկոսով պատրաստ է։ Հաշարձան-կոթողը կլինի բոլորաքանդակ՝ Ղարաբաղի սպիտակ մարմարից։ Նշենք, որ նախորդ տարիներին Դեմիրճյանի հուշարձանի նախագծի մի քանի մրցույթ է հայտարարվել, բայց ամեն անգամ էլ ներկայացված աշխատանքներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել։ Քանդակը նախատեսվում է տեղադրել Երևան քաղաքի Մաշտոց և Գլխավոր պողոտաներին հարող տարածքում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, որտեղ գտնվող ցուցանակն արդեն տարիներ շարունակ ազդարարում է, որ այդ տարածքում տեղադրվելու է «ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս