Ձմեռային պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկը տրվեց Լիլեհամերի կենտրոնական մարզադաշտում՝ արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրայի մասնակցությամբ:
Բացման պաշտոնական արարողությունը կայացավ Լիլեհամերի «Լյուսհորսբաքեն» մարզադաշտում, որտեղ կայացել էր նաև 1994 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը: Լիլեհամերում այս օրերին ցուրտ է, բայց արարողությանը թիմերը ներկայացել էին մեծաքանակպատվիրակությամբ: Մասնակիցների համար նախատեսված հատվածը լի էր մարզիկներով, ովքեր առիթը բաց չէին թողնում ևս մեկ անգամ փոխանակվելու տարբերանշաններով (Pins):
Մինչ կսկսվեր բացման արարողության բուն մասը, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը իր ողջույնի խոսքում շնորհավորեց բոլոր մարզիկներին՝ մարզական նման միջոցառմանը մասնակից լինելու համար. «Սիրելի մարզիկներ, բարով եք եկել ձեր խաղերին: Հաջորդ 10 օրերին անկրկնելի կլինեն ձեզ համար: Այս խաղերը ցույց կտան ձեր սերը դեպի սպորտը: Այս խաղերը կլինեն ուսուցողական, սովորեցնող, բայց որ ամենակարևորն է նոր ընկերներ գտնելու խաղեր»,-փաստեց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Օլիմպիական խաղերի դրոշը մարզադաշտ բերելու պատիվը տրված էր մի քանի մարզիկների, ովքեր Օլիմպիական խաղեր մրցանակակիրներ են: Մարզիկների, մարզիչների և մրցավարների անունից օլիմպիական երդում տվեցին նորվեգացիները:
Ձմեռային խաղերի կրակը վառեց Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան:
Ձմեռային խաղերի կարգախոսն է՝ «Դուրս արի սահմաններից, ստեղծիր ապագան»:
Լիլեհամեր, Նորվեգիա
ՀԱՕԿ լրատվության բաժին