![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/0731bako.jpg)
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի նորագույն պատմությանը, պետականաշինությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ շարժման վետերանների հետ հանդիպումները դարձել են ավանդական՝ այն համարելով պահանջված ու կարեւոր: