Սերժ Սարգսյանի մոտ թիմի գաղափար չկա, նա տեսականորեն սահմանադրությունից դուրս մարդ է. Արամ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի և ԱԱԾ նոր տնօրենի նշանակման հարցերի շուրջ զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս կմեկնաբանեք նախագահի ելույթը, ելույթից կարծես թե երևում էր, որ հանրապետության ղեկավարը դժգոհ է որոշ պաշտոնյաներից:

-Ինչ վերաբերվում է նախագահի հայտարարությանն, ապա ասեմ, որ կարգավորումները հենց պետք է սկսել նախագահի շրջապատից, պետք է ճշտեին թե որտեղ անհետացավ արտաքին պարտքը, ռեզերվ գումարները, որոնք չծախսվեցին պետության համար: Այն պահանջներն ինչ նա ներկայացնում է դա լուրջ չի, քանի որ հենց այդ նույն համակարգը չի կարող գործել, քանի որ կաշկանդված է հենց նույն իշխանությունների կողմից:

– Արդեն տևական ժամանակ է խոսվում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին, Ձեր կարծիքը:

-Գիտեք ինչ, հիշում եք 1 տարի առաջ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթն ունեցավ, և իր կուսակցության գրասենյակից հայտարարությամբ հանդես եկավ և Գագիկ Ծառուկյանին գրեթե ստիպեց, որ թողնի քաղաքականությունը և դրանից հետո, հատկապես այս սահմանադրության փոփոխությունից հետո, ինքն ամեն ինչ միանձնա է որոշում, և ամեն ինչ ինքը դրել է մի զամբյուղի մեջ, և ինտրիգները խնդիրները տեղափոխվել է կուսակցություն, այս դեպքում ինչ կոալիցիայի մասին կարելի է խոսել: Վերջերս ինքը հայտարարել էր, որ չի պատրաստվում որևէ պաշտոն զբաղեցնի, բայց վերջին ելույթներով հակասեց իրեն: Այսինքն ակնհայտ երևում է, որ ինքն ապագայում ունի հավակնություններ պաշտոն զբաղեցնելու, ուստի խոսել կոալիցիայի մասին՝ լուրջ չէ: Իսկ Դաշնակցության մասով, այս ամենը շատ կազդի իրենց վարկանիշի վրա, եթե իրենք հայ-թուրքական արձանագրությունների պատճառով դուրս էին եկել կոալիցիայից, ապա հիմա անտրամաբանական է, թե ինչու են նորից մտնում կոալիցիա և ինչ որ տեղ պատասխանատվություն են վերցնում Սերժ Սարգսյանի նախկին արած քայլերի համար: Չմոռանանք, որ այդ նույն դաշնակցությունը մի քանի տարի առաջ նույն իշխանությունների հրաժարական է պահանջել, և ի վերջո 2013թ.- ին գնացել կանգնել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողքը, մեղադրել է իշխանություններին, և այս քայլից հետո նրանք պատասխանատվություն են կրում նաև Տիգրան Սարգսյանի թալանած գումարների համար: Եվ եթե ասվում է, որ դա հանուն պետականության է արվում, ապա պարզապես ծիծաղելի է:

Իսկ Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին ի՞նչ կասեք:

-Գիտեք, ես Սերժ Սարգսյանի նշանակումների մասին մի բան ասեմ` Հայաստանում մի մարդ է որոշում, և կադրերը հարց լուծող չեն և ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի մոտ թիմի գաղափար չկա: Մեր իրականությունում ուժային կառույցները լուրջ խնդիր ունեն անկախ լինելու, իրականում պրոֆեսիոնալ աշխատելու հարցում: Իսկ այս նոր նշանակման մասով՝ կենսագրության` նկատի ունեմ կրթության, երևի թե, ոչինչ չենք կարող ասել, բայց խնդիրն այլ է` Հայաստանում պետք է լինի նորմալ իշխանություն: Հայաստանը իշխանափոխության կարիք ունի, այսինքն` այդ համակարգում էլ կան մարդիկ, որոնք կարող էին լավ աշխատել միայն նորմալ իշխանության դեպքում: Այսինքն` այսօր Հայաստանում հրատապ է իշխանափոխության խնդիրը: Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթը ընդամենը խոսքեր են, եթե Հայաստանում ընտրություն է կեղծվում, եթե մեկը կանգնում է իր կուսակցության գրասենյակից և մեկ այլ կուսակցության ղեկավարին ստիպում է հեռանալ քաղաքականությունից, ապա ինչպես մեկնաբանեմ այս մարդու նշանակումները: Սերժ Սարգսյանը՝ տեսականորեն սահմանադրությունից դուրս մարդ է արդեն:

զրուցեց Արփինե Թովմասյանը




Լրահոս