ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անվտանգության հարցով Մյունխենի համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ նոր սառը պատերազմ է սկսվել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Անբարյացակամ և փակ է մնում քաղաքական շփումը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Կարելի է ասել, որ մենք գտնվում ենք նոր սառը պատերազմի շեմին»,-նշել է կառավարության ղեկավարը:
Նա հավելել է, որ Արևմուտքի երկրները Ռուսաստանին համար մեկ սպառնալիք են համարում ինչպես միջազգային մամուլում, այնպես էլ քաղաքական ելույթներում:
Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն առճակատում չի փնտրում Ռուսաստանի հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան