Ֆրանսիական երկրորդ Լիգայի 26-րդ տուրում «Դիժոն»ը սեփական հարկի տակ ոչ ոքի է խաղացել «Սոշո»ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, խաղն ավարտվել է 22 հաշվով:
Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը թիմի կազմում բաց է թողնում արդեն 4-րդ խաղը՝ «Բուր Պերոննա»ի դեմ խաղում կարմիր քարտ ստանալուց հետո: «Դիժոն»ը վաստակած 52 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Դիժոն»ը 52 միավորով գլխավորում է երկրորդ լիգայի մրցաշարային աղյուսակը: «Սոշո»ն 23 միավորով գտնվում է նախավերջին 19րդ հորիզոնականում: