ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը այցելել են «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ծանոթանալու կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասին:
Նրանք շրջել են տարածքով, հանդիպել բժշկական հաստատության աշխատակիցներին, քննարկել ընթացիկ հարցեր:
Այցի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցառումներին:
Նշենք, որ կենտրոնի նոր վերանորոգված վարչական մասի շինարարությունն իրականացվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին: