ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հունիսի 7-ին հերթական դատական նիստի ընթացքում ամբաստանյալներից մեկը՝ Սամվել Հարությունյանը, հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ՝ ասելով. «Պարույր Հայրիկյանի գործով Վարդան Սեդրակյանը կապ չունի: Դա կապված է նրա հետ, որ մենք Սեդրակյանից գումար շորթեինք: Մնացածը կասեմ պաշտպանիս հետ խորհրդակցելուց հետո»: «Ժողովուրդ»-ի խնդրանքով Ս. Հարությունյանի մայրը՝ տիկին Ռոզան, անդրադառնալով տղայի հայտարարությանը, նշեց. «Զարմացած եմ եւ չգիտեմ, թե ինչու նման բան հայտարարեց: Ես այդ պահին նույնպես դատարանում էի եւ շատ զարմացած եմ»: Հարցին, թե միգուցե տղային վախեցրել են կամ սպառնացել, որ նա նման բան է ասել, պատասխանեց. «Չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել»:
ԶԱՐՄԱՑԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ