ԳԱՂԹՈՒՄ ԷԻՆ ԹՈՒՐՔԻԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքը հունիսի 9-ին եւ 10-ին կարկտահարությունից մեծ վնասներ է կրել:  Սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի պատրաստվում փոխհատուցել այդ վնասները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս պատճառով 1200 հուսահատված գյուղացի երեկ փորձել են հատել Թուրքիայի սահմանն ու լքել երկիրը: «Արմավիրի մարզի ժողովուրդն ագրեսիվ էր, վեր կացան ու ճանապարհը փակեցին, իսկ Շիրակինը խելոք է ու խեղճ, ո՞վ է բանի տեղ դնելու: Ընկանք շատ վատ դրության մեջ: Այսօր (երեկ-խմբ.) հավաքվել էին ու փորձում էին սահմանը հատել, ոստիկանների հետ միասին համոզեցինք, հետ բերեցինք: Խնդրեցինք՝ մի քիչ սպասեն: Տեսնենք, թե մեր պետական այրերը երբ կզարթնին, որ գան գյուղն ուսումնասիրելու: Եթե փոխհատուցում չարվի, ապա գյուղացիները գաղթի ճամփան կբռնեն: Ստիպված լքելու են»: Մինչդեռ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն անտեղյակ էր կատարվածից. «Եթե նման բան լիներ, ապա մեզ կտեղեկացնեին: Կարկուտ եղել է, բայց նման բան չի եղել»:




Լրահոս