Պաշտոնական Անկարայում հայտարարել են, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան մոտ ժամանակներս կարող են «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում համատեղ ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում, փոխանցում է RT-ն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի խոսքով՝ Էր Ռիյադն արդեն սկսել է պատրաստվել հարձակմանը. թագավորությունը զորքեր և կործանիչներ է ուղարկել թուրքական Ինջիրլիկ ռազմաբազա:
«Մենք միշտ նշել ենք ԻՊ-ի դեմ պայքարում ընդլայնված, արդյունավետ ռազմավարության անհրաժեշտության մասին: Եվ եթե մենք նման ռազմավարություն ունենանք, ապա Թուրքիան և Սաուդյան Արաբիան կարող են ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում»,-ասել է Չավուշօղլուն Yeni Şafak պարբերականի հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սպառնացել է զորքեր մտցնել Սիրիա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան