ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Իջեւանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Անդրանիկ Ազիբեկյանը: Նա ծագումով Տավուշի մարզի Կոթի գյուղից է: Ա. Ազիբեկյանը նախկինում զբաղեցրել է Իջեւանի ոստիկանապետի պաշտոնը, որից զրկվել եւ կադրերի ռեզերվ էր վերցվել 2012թ. փետրվարի 3-ին: Ազիբեկյանը Իջեւանի ոստիկանապետի պաշտոնում փոխարինել է Արթուր Եգանյանին: Վերջինս ծագումով Իջեւանի Խաշթառակ գյուղից է: Ա. Եգանյանն այժմ զբաղեցնում է Դիլիջանի ոստիկանապետի պաշտոնը: Այն որոշ ժամանակ թափուր էր, քանի որ Դիլիջանի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանը նշանակվել էր Նաիրիի ոստիկանապետ: Թե ինչ կտան այս նշանակումները, ցույց կտա ժամանակը: Հավանական է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային նման փոխատեղումներ է անում, որպեսզի որեւէ ոստիկանապետ, տվյալ տարածքում երկար աշխատելով, ի վնաս օրենքի՝ «լեզու չգտնի» տեղի ազդեցիկ խմբերի հետ:




Լրահոս