Քննարկում` ՈԱԱԿ-ում. ուսանողները բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպում ունեցավ ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում որակի ապահովման գործընթացների վերաբերյալ դասընթաց անցած ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե որոնք են ուսանողները համարում իրենց առաջնային խնդիրները, որոնք խոչընդոտում են կրթության արդյունավետությանը: Ուսանողները մեծամասամբ մատնանշեցին մոտիվացիայի և պրակտիկ հմտությունների պակասը`նշելով, որ տեսական սովորածը մեկ անգամ գործնականում կիրառելը թե ամրապնդում է գիտելիքները, թե մոտիվացնում ուսանողին:
Ուսանողները ներկայացրեցին նաև, թե ինչ տվեց իրենց մասնակցությունը «Ուսանողության ձայն» նախագծի դասընթացին և ՈԱԱԿ-ի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» որակի ապահովման երրորդ ֆորումին:

Նշենք, որ քննարկումների արդյունքում վեր կհանվի ուսանողների մեծամասնությանը հուզող արդիական թեմա, որը կուսումնասիրվի «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում, այնուհետև հետազոտության արդյունքների հիման վրա լուծման հնարավոր տարբերակներ կմշակվեն և առաջարկի տեսքով կներկայացվեն ՈԱԱԿ-ին և բուհերին:

Ավելի վաղ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում հարցումներ են իրականացվել ուսանողների շրջանում`պարզելու բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները, ինչպես նաև հարցումներ դասախոսների և ուսանողների շրջանում`հասկանալու ուսանողի սովորելու մոտիվացիայի անկմանը և աճին նպաստող գործոնները:




Լրահոս