ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն 4 տարի է` ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ: Յուրաքանչյուր տարի իմ հաշմանդամությունը 1 տարով եւս երկարացվում է, եւ արդեն լրացել է կենսաթոշակի անցնելու տարիքս (63 տարեկան եմ): Խնդրում եմ ասել, թե ես անժամկետ հաշմանդամություն ինչպես կարող եմ ստանալ: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

Ալվարդ Խաչատրյան (63 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմումին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 780-ն որոշման 31-րդ կետի ա) ենթակետով սահմանված է՝ «Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝ օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց»:
Ելնելով վերոգրյալից՝ բժշկասոցիալական փորձաքննական մարմինների կողմից Ձեզ անժամկետ հաշմանդամություն կսահմանվի Ձեր 63 տարին լրանալուց հետո` հերթական վերափորձաքննության ժամանակ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարցից պարզ է, որ արդեն լրացել է դիմողի 63 տարեկանը, եւ նա կարող է ներկայանալ բժշկասոցիալական փորձաքննության մարմին ու հանգիստ ստանալ անժամկետ հաշմանդամության կարգ: Հուսանք, որ գոնե մեր հրապարակումից հետո Ա. Խաչատրյանը խնդիրների առաջ չի հայտնվի:




Լրահոս