Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները չեղյալ կհամարվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության 28 երկրների ԱԳՆ ղեկավարները կարող են որոշում ընդունել փետրվարի 15-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և երկրի այլ պաշտոնական անձանց նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:

«Համաձայնության են հասել պատժամիջոցների մեծ մասի չեղարկման շուրջ: Ինչպես ակնկալվում է, կհանվեն Լուկաշենկոյի և նրա շրջապատի դեմ պատժամիջոցները»,-գործակալությունը մեջբերում է դիվանագիտական աղբյուրի խոսքը:

Հիշեցնենք, որ երկրի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման պատճառ է դարձել մարդու իրավունքների խախտումը՝ ըստ ԵՄ հայտարարության: Պատժամիջոցների չեղարկման պայմանը եղել է բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Մինսկում հաստատել են, որ քաղբանտարկյալներ երկրում չկան: Մի շարք բանտարկյալների ազատ արձակումից և նախագահական ընտրություններից հետո Եվրամիությունը թուլացրեց պատժամիջոցները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս