ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե երբ է պետական տուրքի վճարման ժամկետը, եւ տարեկան հերթական պետտուրք երբ պետք է վճարվի:

Մարիամ Սաղաթելյան (43 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով սահմանվում է, որ պետական տուրքը գանձվում է մինչեւ համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ, իսկ օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը՝ լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի (իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների) վրա նշված տրման ամսաթվից ոչ ուշ:
Ինչ վերաբերում է տարեկան հերթական վճարմանը, ապա նշենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված տարեկան հերթական պետական տուրքի վճարումը յուրաքանչյուր առաջիկա տարվա համար կատարվում է մինչեւ առաջիկա տարին սկսելը՝ լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում փաստաթղթերի վրա նշված տրման ամսաթվից ոչ ուշ:

ՀՀ հարկային ծառայություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Բոլոր գանձվող տուրքերի եւ հարկերի նման սա էլ բյուջե լցնող հարկի մի տեսակ է, որը պարտադիր բնույթ է կրում: Մնում է` յուրաքանչյուրը հետեւողական լինի վճարումներ կատարելիս՝ խուսափելով ավելորդ տուգանքներից:




Լրահոս