Բիշքեկում հաշիշից պատրաստված սրտեր են առգրավվել 40-ամյա թմրադիլերի մոտից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով թմրանյութերի վերահսկման պետական ծառայությանը:
Թմրամիջոցը կազմել է 450 գրամ:
Ղրղզստանի բնակիչը ներգրավված է թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ: Նրա խոսքով՝ ինքը սրտեր է ծեփել «զվարճանքի համար»: «Հաշիշը փափուկ թմրանյութ է, և դրանից կարելի է ցանկացած բան ծեփել: Ձերբակալվածը, ով այդպիսի տրամադրություն է ունեցել, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվել է Սուրբ Վալենտինի օրվան»,-հայտնել են թմրանյութերի վերահսկման պետական ծառայությունում: